Array ( [mr_id] => 79120 [mr_node] => 72322 [mr_media] => 73373 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73373 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73373.png [media_name] => 00000000000000000000.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-09 15:56:26 )
Facebook Instagram Youtube
Գյումրիի մինի թանգարանի վարպետը ստեղծում է երաժշտական գործիքների մանրակերտերը
Վարպետը մտադիր է մեծացնել իր մինի թանգարանը, երաժշտական գործիքներից բացի, այլ իրեր էլ ցուցադրել:

WELTMEISTER գերմանական մոդելի ակորդեոնը հազվադեպ հանդիպող երաժշտական գործիքներից է: Իրական չափերից 100 անգամ փոքր մինի ակորդեոնը Գյումրիի նորաստեղծ մինի թանգարանի նմուշներից մեկն է:

Ակորդեոնի պատյանի կողպեքը և ծխնիներն աշխատում են: Երաժշտական գործիքների հումքի 90 տոկոսը թուղթն է, մնացածը` մետաղ և այլ խառնուրդներ: Յուրաքանչյուր գործիք պատրաստելու համար պահանջվում է 5-6 ամիս:

Վարպետի սերը երաժշտության և երաժշտական գործիքների հանդեպ ծնվել է մանկության տարիներին: Հիշում է` երբ երեխա էր, իրենց տանը հիմնականում ժողովրդական երգեր էին լսում:

Ամեն գործիք իր ստեղծման պատմությունն ունի: Երաժշտական գործիքներից յուրաքանչյուրի ծնունդը մի հիշողություն է:

Վարպետը մտադիր է մեծացնել իր մինի թանգարանը: Ցուցադրությունն էլ որոշել է երաժշտական գործիքներից բացի համալրել այլ իրերով: