Array ( [mr_id] => 79116 [mr_node] => 72324 [mr_media] => 73375 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73375 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73375.jpg [media_name] => T-1.1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-09 16:31:29 )
Facebook Instagram Youtube
Դատախազություն. Մայրաքաղաքում հանցագործություններն աճել են 8.9%
Հանցագործների թիրախում հիմնականում բաց մուտքերով բազմաբնակարան շենքերն են:

2017-ի համեմատ հանցագործությունները մայրաքաղաքում աճել են գրեթե 9 տոկոս: Ավելացել են նաև միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Երևանում կրկնապատկվել են բնակարանային գողության դեպքերը: Հանցագործների թիրախում հիմնականում բաց մուտքերով բազմաբնակարան շենքերն են: Գլխավոր դատախազը հանձնարարել է «քարտեզագրել» բնակարանային գողությունների ամենառիսկային գոտիները և հսկել դրանք: Աճել են նաև ճանապարհատրանսպորտային դեպքերը: Արթուր Դավթյանը հանձնարարել է առանձնացնել երթևկության այն հատվածները, որտեղ ամենաշատն են արձանագրվում խախտումները: