Array ( [mr_id] => 79118 [mr_node] => 72325 [mr_media] => 73376 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73376 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73376.jpg [media_name] => Arcax HH AJ naxagah copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 11:15:23 )
Facebook Instagram Youtube
Արարատ Միրզոյանը, որպես ՀՀ ԱԺ նախագահ, առաջին անգամ այցելել է Արցախ
Հայաստանի և Արցախի խորհրդարաններն ակտիվացնում են գործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում՝ Արարատ Միրզոյանն առաջին անգամ է Արցախում: Ժամանել է տիկնոջ հետ: Առաջին կանգառը Ստեփանակերտի հուշահամալիրում է:

Արցախի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին ու արտաքին քաղաքականության հարցեր: Հանդիպումների և քննարկումների մեծ մասը կայացել է Խորհրդարանում: Խորհրդարանների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել գործակցությունը:

Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Խորհրդարանի հանձնաժողովների և խմբակցությունների մասնակցությամբ: Արարատ Միրզոյանի խոսքով` անկեղծ հարցերին տրվել են անկեղծ պատասխաններ:

Հայկական երկու հանրապետությունների միջև ռազմաքաղաքական համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հարցին Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ դա գործիք է, որը կիրառելուց առաջ պետք է մանրամասն քննարկել և կշռադատել: Քննարկման ենթակա չէ հարցի խաղաղ կարգավորման հանձնառությունը: Միրզոյանն ընդգծում է՝ Երևանը խաղաղ կարգավորման է կողմնակիցն է, իսկ բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցությունն ավելի արդյունավետ կդարձնի կարգավորմանն ուղղված ջանքերը:

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն այցելել է նաև Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան, այնուհետև մեկնել է Շուշի: