Array ( [mr_id] => 79119 [mr_node] => 72326 [mr_media] => 73377 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73377 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73377.jpg [media_name] => Alla Urucqabanakan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 11:20:13 )
Facebook Instagram Youtube
Ուռուցքաբանության համաժողովին մասնակցում են 40 երկրների առաջատար մասնագետները
2018 թվականին մանկական քաղցկեղի 90 դեպք է գրանցվել ՀՀ-ում:

Պատվավոր դոկտորի կոչումը տրվեց լիբանանցի բժշկին: Ռայա Սաաբը վստահ է, որ Հայաստանը, Լիբանանը և այլ երկրներ քաղցկեղի բուժման նույն խնդիրներն ունեն, այդ իսկ պատճառով փորձի փոխանակումը կարևոր նախապայման է համարում:

Արևելյան և միջերկրածովային 40 երկրների առաջատար կլինիկաներից 180 մասնագետներ ներկա են գիտաժողովին: Նրանք արդեն ուսումնասիրել են Հայաստանի հաջողությունները մանկական ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գործում: Գիտաժողովին էլ ոչ միայն խնդիրները կքննարկեն, այլ նաև հիվանդությունը հաղթահարելու նոր մեթոդներ կմշակեն:

Բժշկի խոսքով՝ սա ուժերը համատեղելու լավագույն հարթակն է: Այստեղ էլ հնարավոր է բարձրակարգ բուժում ապահովել: 2018 թվականին մանկական քաղցկեղի 90 դեպք է գրանցվել: Բժշկի խոսքով՝ Հայաստանում հիվանդների 70 տոկոսը ապաքինվում է: