Array ( [mr_id] => 79122 [mr_node] => 72330 [mr_media] => 73381 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73381 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73381.png [media_name] => 6.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 11:47:45 )
Facebook Instagram Youtube
Հանուն տնտեսական հեղափոխության. Տնտեսական աճի շարժիչ ուժը լինելու է արտահանման աճը
Գործադիրը պատրաստվում է տնտեսական հեղափոխության: Ինչո՞վ է առանձնանում խորհրդարան ուղևորված կառավարության ծրագիրը:

Գործադիրը հինգշաբթի քննարկեց կառավարության ծրագրի նախագիծը: Վարչապետը հայտարարեց՝ երկար են աշխատել նախագծի վրա, սակայն թերություններ կան և հանձնարարեց ծրագիրը վերջնական տեսքի բերել: Այն դարձնել պարզ, հասկանալի՝ տարընթերցումների տեղիք չտալու համար: Արտահերթում հաստատվեց կառավարության հինգ տարվա ծրագիրը:

Ըստ վարչապետի` սրա համար պետք է ապահովել Հայաստանի, Արցախի անվտանգությունը, պայքարել կոռուպցիայի դեմ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կառավարության ծրագրի արձագանքները քննարկվել են:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը կառավարության ծրագիրը բնորոշեց նախաձեռնողական և համարձակ: Հակոբ Արշակյանը հայտնեց՝ ավելացնելու են ռազմարդյունաբերության, գիտատեխնիկական, գիտահետազոտական հնարավորությունները: Աշխարհն անցել է ռադիոէլեկտրոնային, ինֆորմացիոն զենքերին, անօդաչու թռչող սարքերին, կապի խափանման և ռադիոլոկացիոն միջոցներին: Կառավարության նոր ծրագրով՝արդիականացվելու են հարվածային տեխնիկաները, դրանց ճշգրտման միջոցները:

Կառավարության ծրագրին անդրադարձավ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: Նա հայտնեց, որ տարեկան 5 տոկոս տնտեսական աճը լավ ցուցանիշ է:

Տիգրան Խաչատրյանը երկու կարևոր ցուցանիշ է առանձնացնում կառավարության ծրագրում: Առաջին՝ տնտեսական աճի շարժիչը կամ ուղղորդողը լինելու է ապրանքների և ծառայությունների արտահանումը կամ Հայաստանում ստեղծված ապրանքները դրսի շուկաներում իրացնելու հնարավորությունը: Ըստ Խաչատրյանի՝ դա հնարավոր է, եթե Հայաստանից արտահանման ծավալը յուրաքանչյուր տարի 8-10ը տոկոս աճի:

Երկրորդ կարևոր ցուցանիշն, ըստ Տիգրան Խաչատրյանի՝ հիմնական միջոցներում ներդրումների աճն է:

Կառավարության նոր ծրագրով մինչև 2023 թվականը էապես կկրճատվի գործազրկությունը: Գործադիրը նպատակ է դրել մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Սա իրականացնելու համար կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնելու աղքատ խավի կրթության մակարդակի բարձրացման վրա:

Կառավարության ծրագրում նշվում է, որ պարբերաբար բարձրացվելու է պետական կենսաթոշակը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ:

Ծրագիրն ուղարկվեց Ազգային ժողով: Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն պետք է տա 7 օրում` պատգամավորների ձայների մեծամասնությամբ: