Array ( [mr_id] => 79123 [mr_node] => 72331 [mr_media] => 73382 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73382 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73382.png [media_name] => 5.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 11:47:45 )
Facebook Instagram Youtube
Անհոգի խախտումներ. ՄԻՊ աշխատակիցները խախտումներ են հայտանաբերել «Ձորակ» կենտրոնում
ՄԻՊ-ի դիտարկումից պարզվել է` «Ձորակ» առողջության կենտրոնն ու մանկապարտեզը կիսում են միևնույն բակը:

«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում արդեն մեկ շաբաթ է անհանգիստ են: Կենտրոնի հենց բակում կա նաև մանկապարտեզ: Բողոքի պատճառն ու աղմուկը տնօրեն Սամվել Խաչատրյանը չի հասկանում: Բողոքել էին մանկապարտեզի երեխաների ծնողները: Մարդու իրավունքների պաշտպանի ու պատգամավորների այցից հետո, Սոցհարցերի նախարարությունում ստեղծվեց աշխատանքային խումբ: Կգան, տեղում կստուգեն: Այս պահին իրենք էլ են դժվարանում ասել, խնդիր կա, թե չկա, որ կենտրոնն ու նախակրթարանը մեկ տարածքում են:

Տնօրեն Խաչատրյանը չնայած հղում է անում մարդու իրավունքների կոնվենցիաներին, բայց երբ ՄԻՊ աշխատակիցները եկան կենտրոն, տեսան տարրական պայմանների բացակայություն այստեղ խնամվողների համար:

Հենց այս սենյակների մասին է խոսքը: Շարքով, կողք կողքի ու գրեթե անանցանելի: Սա էլ խնամյալների իրերն են:

Կենտրոնում փորձում են բացատրել: Նրանք, ովքեր աշխատում են այստեղ, գիտեն նույնիսկ, թե որ գուլպան ումն է:

Սենյակներից հետո ուղիղ սանհանգույց: ՄԻՊ աշխատակիցներն այստեղ էլ մտահոգվեցին: Զուգարանակոնքերը նույնիսկ առանձնացված չեն: Կենտրոնի ղեկավարն այս դեպքում էլ պատճառաբանություն ունի՝ ասիականը մասնակի է օգտագործվում, եվրոպականը՝ միշտ:

Այն, որ ունեն նաև Տաք ջրի խնդիր, տնօրենն անձամբ համոզվեց: Ծորակներից մեկը պարզվեց չի աշխատում, մյուսից էլ տաք ջուր չի գալիս:

Կենտրոն այցելել էր նաև ՄԻՊ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկը: Նկատել էր, որ զսպման դեղորայքային միջոցներն էլ սխալ են կիրառվում:

Բժիշկ Գասպարյանը կենտրոնում ժամկետանց դեղեր էլ տեսավ: Ու չնայած, կենտրոնի բժիշկը կտրականապես հերքում է, այդուամենյանիվ, համաձայնում` այդ պահին ժամկետանց դեղերն ուտիլացնել չէին հասցրել:

Կենտրոնի զսպան անթույլատրելի մեթոդները ՄԻ պաշտպանի գրասենյակում մասնագետների մոտ նույնպես կասկած հարուցեցին: Սենյակում կողպված ու մեկուսացված պացիենտներ կային:

«Ձորակ»-ը հոգեկան առոջության առաջին կենտրոնը չէ, որտեղ Պաշտպանի աշխատակիցներն այցելել ու մշտադիտարկում էին արել: Նախորդ տարի էլ եղել էին ուրիշ կենտրոններում: Այցերից հետո չեն ուշանում նաև կրկնայցերը, որպեսզի տեսնեն, որ խնդիրն, ինչպես լուծվեց, իսկ խնդիրները գրեթե ամենուր նույնն են:

Ինչպես մյուս կենտրոններում, այնպես էլ «Ձորակ»-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքները կամփոփվեն հատուկ զեկույցում: Կենտրոնի տնօրինությունն էլ խոստացել է, աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ, հնարավորինս հրատապ լուծել գոնե այն հարցերը, որոնց լուծումը կախված է կենտրոնի աշխատակիցներից ու տնօրինությունից ու հավելյալ ֆինանսական միջոցներ չի պահանջում: ՄԻՊ հերթական այցն էլ չի ուշանա: