Array ( [mr_id] => 79124 [mr_node] => 72332 [mr_media] => 73380 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73380 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73380.png [media_name] => 7.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 11:47:45 )
Facebook Instagram Youtube
Էկոլոգիկ գործազրկում. 2 խոշոր գործարանների անգործությունը` համատարած գործազրկության պատճառ
Հատուկ ռեպորտաժ՝ Ալավերդիից: Քաղաքն ու մարզը կանգնած են տնտեսական, և էկոլոգիական դիլեմայի առաջ: 2 գործարանների կանգնելու պատճառով ավելանում են պարտքի ցուցակները:

Ալավերդիում ինչքան մեքենա կա, այդքան էլ` տաքսի: Հո ամբողջ կյանքում տաքսի չենք քշել՝ ասում են փողոցի երկայնքով շարված տաքսիստներն ու ուղղություն վերցնում այնտեղ, որտեղ աշխատանքի էին ներկայանում ամեն օր, և որտեղից ծուխ չի արտանետվում արդեն երեք ամիս:

Արդյունաբերական Ալավերդիում պղնձաձուլարանի աշխատողներին ճանաչում են ու վստահում: Պարտքով գազը լիցքավորում են, մեքենայի վրա տաքսու նշանը դնում ու ամբողջ օրը սպասում պատվերի: Պատվեր չկա: Միայն մի փոքր թաղամասում` 90 տաքսի կա, օրվա մեջ երկու-երեք պատվեր:

Օրվա ընթացքում վաստակած 500 դրամին նայելով` պատմում է, որ իր պես անորոշության մեջ են գործարանի բոլոր 650 աշխատողները:

Օգոստոսի ստուգումներից հետո ընկերությունը տուգանվեց լրացուցիչ` 380 միլիոն դրամով: Այն հիմնավորմամբ, որ արտանետումները մի քանի անգամ գերազանցում են թույլատրելի սահմանը՝ վտանգելով մարդկանց առողջությունը: Տարբեր տվյալներով՝ Ալավերդին քաղցկեղի ցուցանիշով առաջիններից է Հայաստանում:

Պակասել է, պակասել՝ դռների արանքում լրագրող տեսնելով` կրկնում էր Հարություն Միքայելյանը: Ալավերդիի ուռուցքաբանին հասցրել էին տեղեկացնել` հարցը քաղցկեղի մասին է:

Ուռուցքաբանի բազայում գրանցված է 670 պացիենտ, որոնց մի մասը դիսպանսեր բուժում է ստանում: Ալավերդիում ամենաշատը կանանց մոտ է քաղցկեղ ախտորոշվում:

Այստեղի բժիշկների պնդմամբ` Ալավերդին Երևանից հետո միակն է, որտեղ մամոգրաֆիայի սարք կա: Թերևս, դա էլ ոչ պատահաբար: Ամեն դեպքում, ուռուցքաբանն իր համոզմունքն ունի` ոչ ոք չի կարող ասել, որ քաղցկեղի պատճառը ձուլարանի արտանետումներն են:

Հարություն Միքայելյանը պատմում է, որ իր 26 տարեկան տղան էլ է պղնձաձուլարանի աշխատակից: Ավելին` ուռուցքաբանը 35 տարի է` բնակվում է հենց գործարանին նայող տանը:

Մասնագետների տեսակետները կիսվում են: Եվ պղնձաձուլարանի առջև պահանջ դրվեց արտանետումները նվազեցնել 90 տոկոս, ընկերությունն էլ նշեց, որ գործնականում դա հնարավոր չէ: Հիմա փաստն այն է, որ քաղաքի գերհսկան փակ է:

Խնդիրն ունի երկու կողմ. բնապահպանական ու սոցիալական: Գործարանը փակել, մաքուր օդ շնչել ու անգործ նստել, թե աշխատեցնել ու առողջությունը վտանգել: Ալավերդցիներն ունեն երրորդ տարբերակը:

Առաջարկվող տարբերակը չինական պրոյեկտն է` կես միլիարդ դոլար ներդրումային փաթեթով: Դա ենթադրում է նոր տեխնոլոգիաներով և քիչ արտանետումներով նոր ձուլարան:

Ալավերդցիները նոր նամակ են գրել վարչապետին ու դրան կցել 6 հազար ստորագրություն: Հայտարարում են, որ բացասական պատասխանի դեպքում նորից են փակելու ճանապարհներն ու երկաթգիծը: Պնդում են, որ իրենց վիճակը բնութագրում են վարկերը, որոնք մարել չեն կարող, և խանութների պարտքի ցուցակը:

Առևտրականների կողքին նոր վաճառողուհիներ են հայտնվել: Տիկին Ռուզանը մի օր սարերում է` բանջարի, մյուս օրը շուկայում: Բանջար վաճառողը գործարանի աշխատակցի կին է: