Array ( [mr_id] => 79127 [mr_node] => 72333 [mr_media] => 73379 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73379 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73379.png [media_name] => 8.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 11:47:45 )
Facebook Instagram Youtube
Քաղաքական լրահոս. Ղարաբաղյան խնդրից մինչև դատարանը
Փաշինյան-Ալիև հանդիպման հարցում պետք չէ շտապել: Բոլոր գերատեսչությունների համար կսահմանվի 30 տոկոս պարգևատրման ֆոնդ: Ձեռնարկությունները կկարողանան ՀԴՄ-ները ՓՄՁ-ներին տրամադրել 60.000 դրամով: Օսիպյանն առարկեց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների հանդեպ համաներմանը: Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը նույնը թողեց:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը արտգործնախարարին երկուշաբթի խորհրդարան հրավիրեց ` արտաքին քաղաքականության ու հատկապես Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Հանդիպումից հետո Մնացականյանը հայտարարեց, որ ղարաբաղյան խնդրով երկու երկրների ղեկավարների հանդիպման հարցում պետք չէ շտապել: Արտգործնախարարը անդրադարձավ Անգելա Մերկելի հայտարարությանը, որ հայկական կողմն արդեն խիզախ քայլ է արել:

Այս ձևաչափով շաբաթվա մյուս հանդիպումը Ֆինանսների նախարարի հետ էր: Այս անգամ նախաձեռնողը «Իմ քայլը» խմբակցությունն էր: Գրեթե 4 ու կես ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ բոլոր գերատեսչությունների համար կսահմանվի համահավասար 30 տոկոս պարգևատրման ֆոնդ և կվերացվեն գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդերը:

Կառավարությունն այս շաբաթ որոշում կայացրեց հսկիչ դրամարկղային նոր մեքենաների գինը զգալիորեն իջեցնել փոքր և միջին բիզնեսի համար: Ձեռնարկությունները կկարողանան սարքերը 160-ի փոխարեն 60 հազարով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար ՀԴՄ ունենալը պարտադիր է այս հունվարի 1-ից: Նաև նախատեսվում է, որ կհանվի ՀԴՄ-ների ոլորտի պետական մենաշնորհը. քաղաքացիներն անհրաժեշտ հսկիչ դրամարկղային մեքենաները ձեռք կբերեն ոչ միայն ՀԴՄ ՊՈԱԿ-ից, այլև ցանկացած տեղից:

Այս շաբաթ դատարանում ցուցմունք տվեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նա ՊՊԾ գնդի գրավման գործով տուժողի կարգավիճակում էր: Գնդի գրավման ժամանակ նա Երևանի փոխոստիկանապետն էր, գնդում պատանդ էր պահվել յոթ օր: Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչպես են զենքերը պահել իր վրա և ինչպես են ինքնաձիգի խզակոթով հարվածել գլխին, մեջքին և ինչպես են ուսադիրները պոկել: Հարցաքննությունից հետո Օսիպյանը պատասխանեց նաև դատավորի վերջին հարցին. համաներումը կարո՞ղ է տարածվել նաև ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների վրա, թե՞ տուժող կողմն առարկում է: Վալերիյ Օսիպյանը հիշեցրեց՝ ընկերներ է կորցրել:

Վերաքննիչ դատարանն այս շաբաթ կրկին քննարկեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և այն նույնը թողեց: Պաշտպանների բողոքն ամբողջությամբ մերժվեց: Այս անգամ ևս մեղադրող կողմի գլխավոր առարկությունն այն է, որ երկրորդ նախագահը կթաքնվի քննությունից և կխոչընդոտի միջդատական վարույթին: Պաշտպանական կողմը հայտարարեց, որ սա քաղաքական որոշում էր և իրենք այն կբողոքարկեն եվրոպական դատարանում: