Array ( [mr_id] => 79126 [mr_node] => 72334 [mr_media] => 73385 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73385 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73385.png [media_name] => 2.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 11:47:59 )
Facebook Instagram Youtube
Վերադաստիարակող գերություն. Հուսեյնզադեն Ադրբեջանին չի հանձնվի, կտեղափոխվի երրորդ երկիր
Արցախում 2 տարվա բանտարկումից հետո ազատ արձակվեց ադրբեջանցի հետախույզը: Ինչո՞ւ Բաքուն անմիջապես միջազգային հետախուզում հայտարարեց:

Ադրբեջանի բանակի հետախույզ Էլնուր Հուսեյնզադեն Արցախում դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից: Հայկական դիրքեր ներխուժելուց, գերեվարվելուց հետո կրել է պատիժը: Հիմա պատմում է, որ իր արածը դիվերսիա չէր:

Հուսեյնզադեն Թալիշի հայկական դիրքերում հայտնվել էր ճիշտ երկու տարի առաջ` 2017-ի փետրվարին: Նրան գերեվարած զինծառայողը հաջորդ օրը պատմեց, որ հասել էր հայկական դիրքի խրամուղի:

Արցախի դատարանն ադրբեջանցուն դատապարտել էր երկու տարի ազատազրկման: Պատժի ժամկետն ավարտվել է: Լրանալու նախօրեին ադրբեջանցին դիմել էր Արցախի նախագահին` խնդրելով իրեն չհանձնել Ադրբեջանին:

Ադրբեջանն իր զինծառայողի միջազգային հետախուզում է հայտարարել: Նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ: Հուսեյնզադեն Արցախում չի մնա և Ադրբեջանին չի հանձնվի: Կտեղափոխվի երրորդ երկիր:

Արցախցի պաշտոնյաները Հուսեյնզադեի ազատ արձակումը գնահատում են իրավական երկրին բնորոշ գործընթաց:

Հուսեյնզադեն Արցախի տարածքում չի կատարել ծանր հանցագործություն, չի սպանել ու չի առևանգել, ինչպես Ասկերով-Գույլիև հանցավոր զույգը, որոնք սպանել են հայ պատանու և հայ սպայի: Նրանց ազատ արձակմանը ձգտում է Ադրբեջանը: Նրանք շարունակում են պատիժ կրել Արցախի բանտում:

Հուսեյնզադեի միջոցով հայկական կողմը գործնականում հակազդեց գերիներին բոլորը բոլորի դիմաց փոխանակելու առաջարկին: Ադրբեջանը ժամանակին չի արձագանքել Հուսեյնզադեին փոխանակելու առաջարկին: Միայն Հուսեյնզադեն Ադրբեջանին պետք չէ, Ադրբեջանին պետք են հայ սպանած հանցագործները` նոր սաֆարովներ ստեղծելու համար: Արցախը դրսևորեց բարձր կամք` պատժաչափը լրանալուն պես ազատելով ադրբեջանցի բանտարկյալին:

Հուսեյնզադեի ազատ արձակումով հայկական կողմը միջազգային հանրության համար ընդգծեց նրա և Արցախում իրենց պատիժը կրող Ասկերովի, Գուլիևի կարգավիճակների տարբերությունը: Հուսեյնզադեի պատմությունը հստակեցնում է, թե հակամարտության, որ կողմն է իրականում կառուցողական:

Արցախի դրական ժեստից հետո Բաքուն որևէ համարժեք քայլ ու հայտարարություն չի արել: Սա ցույց է տալիս այլ հարցերում ևս նման դիրքորոշման մեծ հավանականությունը: