Array ( [mr_id] => 79128 [mr_node] => 72335 [mr_media] => 73384 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73384 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73384.png [media_name] => 3.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 11:47:45 )
Facebook Instagram Youtube
Հումանիտար դեսանտ. Հայաստանը Սիրիա է ուղարկել 83 հոգուց բաղկացած հումանիտար խումբ
Հայ մասնագետների 83 հոգանոց խումբը մեկնեց Սիրիա: Հետպատերազմական գոտում ի՞նչ են անելու հայ մասնագետները:

Օգոստոսին անհասկանալի էր, թե ինչի մասին է խոսքը: Մի քանի շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռուսաստանի նախագահի հետ, որից հետո հայտարարեց. Ռուսաստանի աջակցությամբ հայկական հատուկ խումբ է մեկնելու Սիրիա: Ու սկսվեցին աշխատանքները, Սիրիա խումբ ուղարկելու մասին որոշ ժամանակ մոռացվեց և այս շաբաթ 83 մասնագետ՝ բժիշկներ, սակրավորներ և նրանց անվտանգությունն ապահովող անձինք մեկնեցին Հալեպ:

Առաքելությունը ռազմական բաղադրիչ չունի: Հայ մասնագետներն աշխատելու են միմիայն խաղաղ բնակավայրերում:

Հայ մասնագետների տեղափոխման, ապահովման խնդիրները լուծվում են Ռուսաստանի աջակցությամբ: Որոշ փորձագետներ խոսում էին Միացյալ Նահանգների հնարավոր բացասական վերաբերմունքի, մյուսները՝ անվտանգության սպառնալիքի մասին: Կառավարությունն ի պատասխան շեշտում էր, որ առաքելությունը լինելու է միայն հումանիտար - մարդասիրական:

Բայց կան նաև ռիսկեր: Հայկական խումբն աշխատելու է Հալեպում, որի հարևան նահանգում իրավիճակը դեռ լարված է, այն չի ենթարկվում Դամասկոսին և փաստացի Թուրքիայի ու ահաբեկիչների ազդեցության գոտին է:

Նախկինում Հայաստանը մի քանի անգամ Սիրիա է ուղարկել հումանիտար օգնություն: Մասնագետներ մեկնում են առաջին անգամ: Հալեպում հայկական ներկայությունը չի ընդհատվել նույնիսկ պատերազմի ամենալարված օրերին: Համայնքից բացի, Հայաստանը երկար ժամանակ միակ երկիրն էր, որը մյուսների պես չփակեց իր հյուպատոսությունը, այլ մնաց քաղաքում ու աշխատեց՝ կիսելով համայնքի զրկանքները: