Array ( [mr_id] => 79129 [mr_node] => 72336 [mr_media] => 73387 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73387 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73387.png [media_name] => Untitled.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 12:34:38 )
Facebook Instagram Youtube
Մահվան գինը. Սգո ծառայությունները գործում են մրցակցային պայմաններում («Ժամի» բացառիկը)
Գրեթե մի ամբողջ շաբաթ «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը հետազոտել է, թե ինչ արժի մահը Հայաստանում:

Մարտունու միակ դիահերձարանի, միակ դիահերձողը հունվարին տեղի ունեցած դեպքից հետո իր աշխատասենյակում մկնդեղ է լցրել ու թակարդներ շարել: 84-ամյա տիկնոջ մարմինը հոշոտելը նրա պրակտիկայում առաջին դեպքն էր, որից հետո ստիպված էր երկարատև կոսմետիկ միջամտության դիմել: Դիահերձարանում սառնարան չկա: Պատոլոգոանատոմը ամռանը ստիպված է ավելի արագ մշակել մարմինները, որպեսզի դրանք չփչանան: Մարտունու ու հարակից գյուղերի միակ դիահերձարանում նույնիսկ տեղերն են սահմանափակ, 3-ից ավելի դիակ չեն կարող ընդունել:

84-ամյա տիկնոջ հարազատները չեն պատրաստվում դիահերձողին դատի տալ, նրան նույնիսկ չեն մեղադրում: Հասկանում են` պայմաններն են այդպիսին: Մարտունիում ու հարակից գյուղերում 5 տարի առաջ ընդհանրապես դիահերձարան չկար և տանն էին հերձում հանգուցյալին: Նույնիսկ այս պայմաններով դիահերձումն ու դիակի մշակումն իր գինն ունի` գնացուցակը հենց մուտքի դռան վրա է: 12 հազր. 500 դրամ դիահերձումը, դիակի հարդարումը առանձին հաշիվ է. այս ծառայությունը արժի 35.000 դրամ:

Ի տարբերություն Մարտունու դիահերձարանի, Երևանում դիահերձումն ու սգո ծառայություններն ավելի թանկ են, բայց ավելի լավ պայմաններ են առաջարկում: Միքայելյան մասնավոր հիվանդանոցում դիահերձումը 15 հազար դրամ է: Այսինքն` դիահերձումը 15 հազար, դիակի հարդարումը 30 հազար և հավելյալ հարդարանքի ծառայություններն արժեն 10 հազար դրամ: Բոլոր ծառայությունները միասին` 55 հազար դրամ:

Դիահերձումին հաջորդում է դագաղի ընտրությունը: Ամեն ինչ կախված է հանգուցյալի հարազատների ճաշակից, օգտագործվող նյութերի որակից և աշխատանքի ծավալից:

Սգո սրահի վարձակալումը: Հոգեհանգիստն և հուղարկավորությունը սգո սրահներում կազմում է 80-100 հազար դրամ: Երաժշտության գինն էլ է տատանվում. դուդուկ-կլառնետի ամեն ժամը` 20.000 դրամ, կվարտետը` 40 հազար: Քահանայի ծառայությունն արժի 25.000 դրամ: Դիատար մեքենայի գինը 20 հազար դրամ է, դիակը տեղափոխող անձնակազմի ծառայությունը 25 000 դրամ: Ծաղիկները տեղափոխող մեքենայի վարձը - 5000 դրամ:

 

Սգո սրահները տրամադրում են նաև հոգեհացի ծառայություն, մեկ անձի համար` 3 ու կեսից 5 000 դրամ:

Սովորաբար խնդրահարույց է լինում գերեզմանատեղի ընտրությունը: Օրենքով` շիրմավայրը հատկացվում է անվճար, սակայն հարակից ծառայությունները վճարովի են: Եվ այսպես` գերեզման փորելու համար պաշտոնապես պետք է վճարել 26 900 դրամ: Բետոնապատման համար` 11800 դրամ, Գերեզմանի ամսական խնամքի արժեքը 5000 դրամ է:

Հուղարկավորությունից 1 տարի անց գալիս է գերեզմանաքարը տեղադրելու ժամանակը: Այստեղ նույնպես ընտրության մեծ հարկավորություն կա: Կարևոր են քարի տեսակն ու քանդակագործի երևակայությունը:

Քարի համար պատվիրատուն վճարում է 2500 դոլարից մինչև 5000 դոլար: Համեստ քարի համար 200.000-ից 400.000 էլ է բավական:

Այսպիսով` Հայաստանում մահը միջին հաշվարկներով արժի 1 մլն 48 հազար դրամ: