Array ( [mr_id] => 79130 [mr_node] => 72337 [mr_media] => 73383 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73383 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73383.png [media_name] => 4.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 11:47:45 )
Facebook Instagram Youtube
Շախ` շախմատին. Շախմատն աշակերտին օգնում է միայն խորապես մտածված քայլեր անել
Ծնողների մի մասը բողոքում է շախմատ առարկայից: Ինչպե՞ս են կազմված ձեռնարկները և ի՞նչ են պարզել գիտնականները:

Հայաստանի դպրոցներում 2011 թվականից շախմատը պարտադիր առարկա է: Իմաստուն խաղը կրթական ծրագիր ներառելու համար` շախմատի ֆեդերացիան ու գիտահետազոտական ինստիտուտն աշխատել են ավելի քան 6 տարի: Արդյունքները նախանձելի են մի քանի տասնյակ երկրների համար: Շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի և Արցախի 1500 դպրոցներում: 2018-ի տվյալով` շախմատով տարեկան զբաղվում է ավելի քան 50.000 դպրոցական: Ուսուցիչները տարին 3 անգամ վերապատրաստվում են, ստանում թարմացված ձեռնարկներ ու նոր մեթոդիկա:

Շախմատը Հայաստանի կրթության գլխավոր այցեքարտն է: Սպորտում, բայց ոչ շախմատում առաջատար երկրները ցանկանում են հետևել Հայաստանի օրինակին: Շախմատի ֆեդերացիայի պատվիրակություններն անընդհատ ընդունում, տեղեկացնում և ճանապարհում են արտասահմանցի գործընկերներին:

Վերջերս աշակերտներն ու ծնողները սկսել են բողոքել շախմատը դպրոցում դասավանդելու դեմ: Ծնողներին երկու բան դուր չի գալիս. նախ այն, որ երեխան մի քանի դասաժամից հետո ստիպված է ևս մեկ 45 րոպե անցկացնել խաղատախտակի առաջ: Եվ երկրորդ` տնային հանձնարարությունները գլխացավանք են դառնում, եթե ծնողը չգիտի շախմատ խաղալ: Մանկավարժական համալսարանում տեղակայված շախմատի գիտահետազոտական ինստիտուտը պարզել է, որ շախմատն աշակերտների երեք սիրելի առարկաներից մեկն է: Պոպուլյար խաղը, հետաքրքիր առարկան ու ինտելեկտուալ հոբին ոչ պարտադիր դառնալու վտանգի տակ է հայտնվել:

Շախմատը պարտադիր առարկայից հանելու մտքին կողմ է պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը: Նա մշակում է ծրագիր ու մտադիր է Ազգային Ժողովում քննարկել դպրոցներում ուժային մարզաձևերից մեկը պարտադիր առարկա դարձնելու հարցը:

Դասերին երկար ժամանակ նստելուց հետո` աշակերտներն ակտիվ սպորտով զբաղվելու ու թարմանալու կարիք ունեն: Քաղաքականությամբ զբաղվող ըմբիշն առաջարկում է ընտրելու հնարավորություն տալ թե՛ ծնողներին, թե՛ աշակերտներին:

Հայաստանի կիրառած փորձը շարունակում է զարմացնել: Գիտահետազոտական ինստիտուտի անցկացրած հարցումների համաձայն, Հասարակության 90 տոկոսից ավելին կարծում է, որ շախմատը աշակերտին սովորեցնում է բազմաֆունկցիոնալ մտածողություն, զարգացնում ինտելեկտը, օգնում իրենց քայլերն անել մտածված: