Array ( [mr_id] => 79164 [mr_node] => 72338 [mr_media] => 59989 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59989 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59989.jpg [media_name] => constitutioanl-court-armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-23 12:16:42 )
Facebook Instagram Youtube
ՍԴ. Կապի միջոցներից մեխանիկական զրկումը ճանաչվել է հակասահմանադրական
Դատարանն Ազգային ժողովի և Կառավարության համար վերջնաժամկետ է սահմանել:

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիմքով Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել օրենսդրական կարգավորումներ: Դրանք քրեակատարողական հիմնարկի պետին հնարավորություն են տալիս պատժախուց տեղափոխված անձանց անկախ որևէ հանգամանքից` մեխանիկորեն զրկել արտաքին աշխարհի հետ կապից: ՄԻՊ-ն արձանագրել է, որ այս պայմաններում չի ցուցաբերվում անհատական մոտեցում:

Սահմանադրական դատարանը վերահաստատել է պաշտպանի դիրքորոշումը: Պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող լրացուցիչ սահմանափակումները պետք է անմիջական կապ ունենան թույլ տրված խախտման հետ, իսկ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է անհրաժեշտ լինեն իրավաչափ նպատակին հասնելու համար։

Սահմանադրականը որոշել է, որ վիճարկվող կարգավորումները հակասում են Սահմանադրության այն հոդվածներին, որոնք երաշխավորում են մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության իրավունքները, համաչափության սկզբունքը։ Դատարանն Ազգային ժողովի և Կառավարության համար վերջնաժամկետ է սահմանել հունիսի 5-ը՝ որ վիճարկված դրույթները համապատասխանեցվեն որոշման պահանջներին, այլապես դրանք կճանաչվեն ուժը կորցրած:

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում է նաև կալանավորված անձանց ընտանիքի հետ տեսակցությունից զրկելու մեխանիզմը: Իրավասությունը վերապահված է քննիչին: ՄԻՊ մոնիտորինգը ցույց է տալիս, որ ընտանիքի հետ կապը սահմանափակվում է առանց պատշաճ հիմնավորման: Սա հակասում է եվրոպական չափանիշներին: ՄԻՊ գրասենյակը մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն ուղարկվել է Արդարադատության նախարարություն և ԱԺ հանձնաժողովներ: