Array ( [mr_id] => 79132 [mr_node] => 72339 [mr_media] => 73388 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73388 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73388.jpg [media_name] => հֆգտհ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 14:33:18 )
Facebook Instagram Youtube
Արփինե Հովհաննիսյանը կասեցնում է անդամակցությունը ՀՀԿ-ին
Նա ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը որոշել է այս փուլում կասեցնել իր անդամակցությունը Հանրապետական կուսակցությանը: Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և միանալու է այն փաստաբանների հանրույթին, որոնք համարձակ պաշտպանում են իրենց վստահորդին` անկախ հասարակական տրամադրություններից: Արփինե Հովհաննիսյանը նաև հիմնադրել է հասարակական կազմակերպություն, որի նպատակը երկրում տեղի ունեցող գործընթացները վերահսկելն ու լուծումներ առաջարկելն է: Ընդգծում է, որ շարունակում է ակտիվ ներգրավվածությունը հասարակական- քաղաքական գործընթացներին, անհրաժեշտության դեպքում հնչեցնելու է սուր քննադատություններ: