Array ( [mr_id] => 79135 [mr_node] => 72341 [mr_media] => 73390 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73390 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73390.jpg [media_name] => zinvor-e-zohvel-exp-19-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 14:39:41 )
Facebook Instagram Youtube
Զինծառայողի մահվան լուրը չի հրապարակվել քննությանը չխանգարելու համար
Ամանորի գիշերը հրազենային վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան լուրը հրապարակվում է ուշացումով:

Ամանորի գիշերը մարտական դիրքում հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել: Կրծքավանդակի շրջանում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Մեղրի բուժկենտրոն, որտեղ առավոտյան մահացել է: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով: Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը պարզաբանել է, թե ինչու զինծառայողի մահվան մասին չի հայտարարվել: Նրա խոսքով՝ եթե այդ ժամանակ տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է քննությանը խանգարեր։