Ռուսաստանի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնք ցուցարարներն անվանում են «Մայրական զայրույթի քայլերթեր»: Նրանք բողոքում են քաղակտիվիստների հետապնդումների դեմ: Առիթը ցույցերից մեկից հետո տնային կալանքի դատապարված ակտիվիստի դստեր մահն է: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 30-ին: Դատարանը թույլ չի տվել ակտիվիստին այցելել ինտերնատում գտնվող հաշմանդամություն ունեցող 17-ամյա դստերը: Օրեր անց աղջիկը մահացել է: Նրա մորը սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում արգելված կազմակերպությունում աշխատելու մեղադրանքով: