Array ( [mr_id] => 79143 [mr_node] => 72347 [mr_media] => 73398 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73398 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73398.jpg [media_name] => քննչական (4.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 15:01:19 )
Facebook Instagram Youtube
Քննչական կոմիտե. Կալանավորվել է Դիլիջանի սոցաջակցության գործակալության պետը
Քննությամբ պարզվել է, որ պաշտոնյան քաղաքացիներից ամեն ամիս պահանջել և ստացել է զգալի չափի գումար:

Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում կատարված առերևույթ չարաշահումների քրգործով կալանավորվել է գործակալության պետը: Քննությամբ պարզվել է, որ 2016-18-ին սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու և սոցիալական նպաստ ծրագրից օգտվելը շարունակելու համար պաշտոնյան քաղաքացիներից ամեն ամիս պահանջել և ստացել է զգալի չափի գումար: Մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի: 3-ին սուտ մատնության և մյուս 3-ին՝ կաշառք տալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: