Array ( [mr_id] => 79144 [mr_node] => 72348 [mr_media] => 73399 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73399 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73399.jpg [media_name] => indo.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 15:04:05 )
Facebook Instagram Youtube
Ինդոնեզիայում ոստիկանները կասկածյալին հարցաքննել են՝ օձով վախեցնելով
Հարցաքննության ժամանակ ոստիկանները կասկածյալին ահաբեկել են օձով:

Համացանցում տարածված տեսանյութից հետո Ինդոնեզիայի ոստիկանությունը ստիպված է եղել ընդունել, որ գողության համար կասկածվողի հարցաքննության ժամանակ օձ են օգտագործել՝ ահաբեկելով տղամարդուն: Ոստիկանությունը ներողություն է խնդրել կատարվածի համար՝ միևնույն ժամանակ փորձելով արդարացնել ոստիկանների պահվածքը՝ նշելով, որ օձը թունավոր չի եղել: