Բելառուսում դեռահասը դանակով սպանել է ուսուցչին և աշակերտներից մեկին
Կասկածյալը դեպքի վայրից փախել է, բայց ավելի ուշ նրան ձերբակալել են:
Բելառուսական Ստոլբցի քաղաքի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է ուսուցչի և 3 աշակերտի վրա: Ուսուցիչն ու աշակերտներից մեկը մահացել են, մյուս աշակերտները հիվանդանոցում են: Կասկածյալը դեպքի վայրից փախել է, բայց ավելի ուշ նրան ձերբակալել են: