Array ( [mr_id] => 79147 [mr_node] => 72351 [mr_media] => 73401 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73401 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73401.jpg [media_name] => default.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 15:20:11 )
Facebook Instagram Youtube
Դեղին ժիլետների ակցիայի 13-րդ արարը վերածվեց արյունահեղության
Փարիզի դեղին ժիլետները 133 դիմում են գրել ոստիկանության դեմ:

Դեղին ժիլետների ակցիայի 13-րդ արարը վերածվեց արյունահեղության: Դրա նախանշանները զգացվեցին դեռ ուրբաթ օրը, երբ անհայտ անձինք այրեցին Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահի տունը: Շաբաթ-կիրակին վերածվեց ծեծուջարդի հենց խորհրդարանի շենքի մոտ:

Մի խումբ ցուցարարներ փորձեցին տապալել դարպասները և ներխուժել Ազգային ժողով: Ոստիկանական նռնակները ցուցարարները վերցնում ու հետ էին նետում: Դեղին ժիլետավորներից մեկի ձեռքում նռնակը պայթում է՝ պոկելով 4 մատ:
Նույն պահին մեկ այլ խումբ հարձակվում է թանկարժեք մեքենաների վրա, կոտրում ապակիները, առավել համարձակները մեքենաները պարզապես այրում էին: Ահա, թե ինչ էր կատարվում Փարիզի կենտրոնում:

Միաժամանակ ընթանում էր բանկերի ու ապահովագրական ընկերությունների զանգվածային թալան: Գլխավոր նպատակը ոչ այնքան փող գողանալն էր, որքան ջարդուփշուր անելը: Ցուցարարները կոտրում էին ցուցափեղկեր, այրում աղբամաններ:

Նրանք մեղադրում են ոստիկանությանը խիստ միջոցներ կիրառելու մեջ, երկու կողմից կան վիրավորներ ու բողոքի 133 դիմում իրավապահների դեմ: Ցուցարարները շարունակում են պահանջել նախագահի հրաժարականը, սոցիալական ռեֆորմներ ու գների իջեցում: