Array ( [mr_id] => 79159 [mr_node] => 72353 [mr_media] => 59654 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59654 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59654.jpg [media_name] => ժողով.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:34:05 )
Facebook Instagram Youtube
ԱԺ հանձնաժողովներում սկսվել են կառավարության ծրագրի քննարկումները
Խորհրդարանի Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծում է, որ կառավարության ծրագիրը զգուշավոր է և կարող էր ավելի համարձակ լինել, թվերն ավելի շատ կարող էին լինել: Սակայն նրա պնդմամբ՝ ներկայացված թվերն ամենաառանցքայինն են:

Անցած շաբաթ Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա տնտեսական հեղափոխության մեկնարկի ծրագիր է: 5 տոկոս տնտեսական աճի կանխատեսմամբ հնարավոր է տնտեսական հեղափոխություն իրականացնել: Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ 5 տոկոսը նվազագույն, ոչ թե առավելագույն շեմն է։ Նա համարում է, որ կառավարության ծրագիրը իրատեսական է: Նրա պնդմամբ՝ տնտեսական աճի թիրախը կարող էր ավելի բարձր լինել, որովհետև 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշն ամբողջությամբ չի արտահայտում թռիչքային զարգացման սպասումները:

Տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ հենց նոր ընտրված Հովիկ Աղազարյանն էլ հայտարարեց, որ Տնտեսական հեղափոխությունը ամենեւին էլ արտառոց երեւույթ չէ: 

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ընդհանուր առմամբ, դրական է համարում կառավարության ծրագրում արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը։

Նա համարում է, որ կառավարության ծրագիրը մեծ տարբերություն չունի իշխանափոխությունից հետո ներկայացված ծրագրից: Կառավարության ծրագիրը խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում կներկայացվի երեքշաբթի: