Array ( [mr_id] => 79152 [mr_node] => 72356 [mr_media] => 73403 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73403 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73403.png [media_name] => 12.thumb-770x510.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 15:59:10 )
Facebook Instagram Youtube
Վրացի կին պատգամավորի մասնակցութամբ տեսանյութը տարածողը ՀՀ բանտում է
Տեսանյութը համացանցում սկսել է տարածվել հունվարի 28-ից: Կասկածյալի բանտախցում խուզարկության ժամանակ առգրավվել է նրա բջջային հեռախոսը:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիայի անձնական կյանքին վերաբերող սկանդալային տեսանյութը տարածելու մեջ կասկածվողը գտնվում է Հայաստանի բանտերից մեկում: Նա Վրաստանի քաղաքացի է, պատիժ է կրում սպանության մեղադրանքով: Տեղեկությունը պարզել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը` Հայաստանի ուժային կառույցների և Ֆեյսբուքի ադմինիստրացիայի հետ գործակցությամբ: Կասկածյալի բանտախցում խուզարկության ժամանակ առգրավվել է նրա բջջային հեռախոսը: Տեսանյութը համացանցում սկսել է տարածվել հունվարի 28-ից: Այն պահելու և սոցկայքի, բջջային հավելվածի միջոցով զանգվածաբար տարածելու մեղադրանքով ձերբակալվել է 17 մարդ: