10 մենամարտ և 10 հաղթանակ: Գոռ Երիցյանը շարունակում է պրոֆեսիոնալ ռինգում իր անպարտելիության շարքը: Սոչիում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյի ժամանակ՝ WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոնն առաջին ռաունդում նոկաուդի ենթարկեց Արգենտինան ներկայացնող Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեին:
Բռնցքամարտիկը միայն մեկ բանի համար է ափսոսում. 1 րոպե 18 վայրկյանը շատ քիչ էր ցուցադրելու այն աշխատանքը, որը կատարել էր մարզիչների հետ այս մենամարտին պատրաստվելու համար:
Սոչիի երեկոն սկանդալային շարունակություն ուենցավ մեր մյուս բռնցքամարտիկի՝ Վահե Սարուխանյանի մենամարտից հետո: Նրա մրցակիցը Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից Պավել Մաիլկովն էր: Մարտն անցավ հայ բռնցքամարտիկի բացահայտ առավելությամբ, սակայն մրցավարների որոշմամբ գրանցվեց ոչ-ոքի, իսկ լրացուցիչ մրցավարը հաղթանակը շնորհեց ռուս բռնցքամարտիկին: Հայաստանի ֆեդերացիան գրավոր բողոք է պատրաստում:
Վահե Սարուխանյանի հետ աշխատող փրոմոութերական ընկերությունն ու բռցնքամարտի Հայաստանի ֆեդերացիան աշխատում են մենամարտի արդյունքի բողոքարկման վրա: Մինչև այդ՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մարզիչ Դավիթ Թորոսյանն ու Փանչբոքսինգը սկսում են հայ բռնցքամարտիկներին պատրաստել հաջորդ մենամարտերի համար: