Array ( [mr_id] => 79170 [mr_node] => 72360 [mr_media] => 73407 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73407 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73407.jpg [media_name] => 9605_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 17:33:51 )
Facebook Instagram Youtube
Փաշինյան. Համայնքի ղեկավարն իր գործը չպետք է ընկալի որպես բիզնես
Վարչապետը մասնակցել է տարածքային կառավարմանը և զարգացմանը նվիրված համաժողովին:

Նիկոլ Փաշինյանը համայնքների ղեկավարների ու մարզպետների հետ հանդիպմանը հայտնեց, որ իր լրագրողական և պատգամավորական փորձը ցույց է տվել, որ համայնքներում աչքի ընկնող օբյեկտները կամ համայնքի ղեկավարինն են կամ նրա տեղակալինը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին պետք է լինի հանրության հարստացումը:

Գյուղապետարաններում, Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ տասնյակ կիլոմետրերի հասնող հաստիքացուցակներում ընդգրկված են գյուղապետի եղբայրը կամ եղբոր կինը, հորեղբայրը, հորեղբոր տղան: Նրանք, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ երբեք գործի չեն գնում:

Մարտի 23-ին Հանրապետությունում, ըստ վարչապետի՝ կիրականացվի հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ: 

Համայնքի ղեկավարները, կարծես վարչապետի ելույթի ավարտին էին սպասում: Նիկոլ Փաշինյանը դահլիճից դուրս եկավ թե չէ՝ համայնքի ղեկավարների մի մասը դուրս եկավ դահլիճից: Այգեստան համայնքի ղեկավարը, առանց թույլտվության, վրդովված մոտեցավ ամբիոնին ու դժգոհեց՝ տեխնիկական խնդիրների պատճառով վարչապետի ելույթը ծայրից ծայր չի լսել ու տեղեկացրեց՝ հարց ուներ վարչապետին, ինչո՞ւ իրենց համայնքին սուբվենցիա չի տրամադրվում, ինչո՞ւ Արարատի մարզպետը՝ ջրագիծ քաշելու իրենց դիմումին չի արձագանքում: 

Արարատի մարզպետը լրագրողներին հայտնեց Այգեստանի համայնքի ղեկավարի դեմ քրեական գործ է հարուցված, բայց խոստացավ՝ եթե դիմի սուբվենցիայի համար՝ կքննարկեն:

Կոտայքի մարզպետն է: Մարզպետ դարձավ ու խոստացավ՝ Կոտայքը դարձնել էտալոնային: Ժամը լրատվականին տեղեկացրեց՝ մարզը էտալոնային դեռ չի դարձել, սակայն նախադրյալներ են ստեղծվել դրա համար: Մանկապարտեզներ են նորոգել ու կառուցել, զբոսաշրջության ոլորտում էլ՝ մի քանի միլիոն դոլարի ներդրում են ակնկալվում: Մարզպետն ասաց, որ Հրազդանում գիշերային ակումբներ են փակվել: Հարցին՝ ճիշտ է , որ գործող քաղաքապետին էին պատկանում դրանցից մի քանիսը. մարզպետը ասաց, որ ինքը տեղյակ չէ, բայց քաղաքապետի գործից գոհ է: 

Վանաձորի քաղաքապետը հայտնեց, որ երկու տարում 220 մլն դրամի բյուջեի ճեղքվածք է փակել, ընդ որում` 160 մլն դրամը` աշխատավարձի ճեղքվածք, և հիմա պարտք չունեն: Նա պնդում է, որ իր պաշտոնավարման ընթացքում որևէ ծանոթի, խնամու, բարեկամի աշխատանքի չի տեղավորել: 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարը հայտնեց՝ համայնքները 42 մլրդ դրամի պարտք են կուտակել: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ինքը հրահանգել է պարզել, թե պարտքերը, որ փուլերում են կուտակվել: