Array ( [mr_id] => 79165 [mr_node] => 72361 [mr_media] => 73408 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73408 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73408.jpg [media_name] => 132127.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 17:48:35 )
Facebook Instagram Youtube
ՄԻՊ-ը զրուցել է Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի հետ
Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանում անդրադարձել է նաև Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքներին:

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին և առանձնազրույց ունեցել: Լրագրողների հետ ճեպազրույցում Արման Թաթոյանը հայտարարեց, որ ինքը կապի մեջ է նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ։ Արման Թաթոյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը խցում առանձին է պահվում։ Իր նկատմամբ վերաբերմունքից չի դժգոհել։ Քոչարյանը հարազատների հետ տեսակցելու արգելք ուներ, սակայն օմբուդսմանի միջամտությունից հետո հարազատները հանդիպել են Քոչարյանի հետ։

Արման Թաթոյանի անմիջական հանձնարարությամբ իր ներկայացուցիչները՝ բժիշկն ու ստորաբաժանման ներկայացուցիչները ուրբաթ երեկոյան այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գտնվում է Մանվել Գրիգորյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանում անդրադարձավ նաև Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքներին: Հացադուլը նույնպես մարդու իրավունք է և պետությունը իրավունք չունի հացադուլ հայտարարած կալանավորին ստիպողաբար կերակրել;

Լրագրող Մհեր Եղիազարյանը մահացել էր հունվարի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում: Մինչև այդ նա 44 օր հացադուլի մեջ էր, հացադուլից դուրս էր եկել հունվարի 17-ին: