Array ( [mr_id] => 79167 [mr_node] => 72362 [mr_media] => 60031 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 60031 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/60031.jpg [media_name] => Yerevan-sundown-and-Ararat-mountain.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-25 12:04:24 )
Facebook Instagram Youtube
Անցած տարի Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն աճել է 10.5 տոկոս
Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանից և Վրաստանից: Հայաստանով հետաքրքրված են նաև Չինաստանի և արաբական երկրների զբոսաշրջիկները:

Մեխակ Ապրեսյանն ուսումնասիրել է կառավարության ծրագրի զբոսաշրջության հատվածը և այնտեղ նկատել բացթողումներ: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն առաջարկում է լիցենզավորել զբոսավարներին: Պատճառը Հայաստան ժամանած զբոսաշրջիկների բողոքներն են: 

Կառավարության ծրագրում չկան նաև ներքին զբոսաշրջության դրույթներ: Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ այդ ոլորը կարող են զարգացնել մասնավոր կազմակերպությունները: Դրանք պետք է Հայաստանում և Արցախում հանգստանալու սոցփաթեթներ տան իրենց աշխատողներին: Պետությունն էլ հարկային արտոնություններով կօգնի, որ չավելանա այդ կազմակերպությունների ֆինանսական բեռը: 

2018 թվականին Հայաստան է եկել հանգստանալու 1 միլիոն 651 հազար 782 զբոսաշրջիկ: 2017 թվականի համեմատ, այս ցուցանիշը 10.5 տոկոս ավելի է (1 494 779): Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանից և Վրաստանից: Հայաստանով հետաքրքրված են նաև Չինաստանի և արաբական երկրների զբոսաշրջիկները: 

1 միլիոն 622 հազար 791 հայաստանցի էլ նախընտրել է հանգիստն անցկացնել արտասահմանում: Այս ցուցանիշը 9,5 տոկոս ավելի է 2017 թվականի համեմատ (1 481 755) Հայերը նախընտրում են ծովափ ունեցող երկրները: