Array ( [mr_id] => 79163 [mr_node] => 72363 [mr_media] => 73409 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73409 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73409.jpg [media_name] => 817473.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-11 17:55:42 )
Facebook Instagram Youtube
ԿԳՆ. Կիբերանվտանգության մրցույթում հաղթել են 5 երիտասարդներ
Մրցույթի լավագույն աշխատանքները կցուցադրեն Հայաստանի բոլոր դպրոցներում:

Էլեն Մանգասարյանը Վանաձորից Երևան է եկել իր մրցանակը ստանալու: 12-րդ դասարանի աշակերտուհին վերջնաժամկետից 2 օր առաջ էր իմացել մրցույթի մասին, ընկերներով պատրաստվել են, արագ նկարել հոլովակը և ներկայացրել:

Դպրոցականների և երիտասադների շրջանում հունվարի 14-ից 28-ը մրցույթ էր հայտարարված կիբերանվտանգության թեմայով: Մասնակիցները պետք է ուշադրություն դարձնեին ամեն ինչի. տվայլների արտահոսքից մինչև երեխաների կիբերհալածանք: Շաբաթվա ընթացքում 170 հայտերից ընտրվել են 5-ը: 

Հանձնաժողովի անդամ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ բարդ ընտրություն է եղել, անցել են նրանք, ովքեր վիդեոհոլովակը ստեղծել են ինքնուրույն:

Այս ծրագրով Հայաստանը միանում է Եվրահամայնքի անդամ այն երկրներին, որոնք իրենց կարողություններն ու հմտություները միավորել են հանուն համացանցի ապահով ու անվտանգ օգտագործման: Մրցույթի լավագույն աշխատանքները կցուցադրեն Հայաստանի բոլոր դպրոցներում: