ԵԿՄ վարչության հավաքի ժամանակ ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ «Երկրապահ կամավորականների միությունում» իր առաքելությունն այս փուլում համարում է ավարտված և բառացում է ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը: Հավաքի ներկաները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: