Array ( [mr_id] => 79174 [mr_node] => 72365 [mr_media] => 59653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59653 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59653.jpg [media_name] => National_Assembly_of_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:55 )
Facebook Instagram Youtube
Խորհրդարանի օրակարգում կառավարության ծրագրի նախագիծն է
ԱԺ քառօրյայի նիստում կքննարկվի Կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը:

  
Ազգային Ժողովը սկսել է քառօրյայի առաջին նիստը: Օրակարգում Կառավարությունը ծրագրի նախագիծն է: Այն ներկայացրել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի զարգացման հեռանկարը համարում է արտահանումը: Ըստ նրա՝ հիմնական խնդիրն ապրանքների համապատասխանեցումն է միջազգային ստանդարտներին, համապատասխան ծավալների առկայությունը և մարքեթինգային խնդիրները: 

«Մեր կառավարությունն ամեն ինչ անելու է այս հարցերում բիզնեսին աջակցություն ցուցաբերելու և նրանց համար շուկաների իրական հասանալիություն ապահովելու համար: Արտահանման ոլորտում մեր մեծագույն խնդիրը հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկիր դառնալն է: Այդ կառուցվածքում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը լրջագույնս մեծացնելը մեր առանցքային ամբիցիան է: Նման խնդիր լուծելու համար էական է հայաստանյան ապրանքների և ծառայությունների մրցունակությունը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ դա լինելու է կառավարության գործունեության հաջորդ կարևոր ուղղությունը, երբ հարկային հավասարակշռված համակարգի, աշխատանքի արտադրողականության շարունակական բարձրացման միջոցով էականորեն պիտի աճի տնտեսության մրցունակությունը: