Array ( [mr_id] => 79175 [mr_node] => 72367 [mr_media] => 73412 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73412 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73412.jpg [media_name] => 66_dFgb0.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-12 11:39:22 )
Facebook Instagram Youtube
ՔԿ. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով ձերբակալվել է Իրանի 2 քաղաքացի
Նրանց անձնական և բնակարանների խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ:

Քննչական կոմիտեն նոր բացահայտումներ է արել փետրվարի 9-ին թմրանյութի ապօրինի շրջանառության փաստով հարուցված գործի շրջանակում: Ձերբակալվել է Իրանի երկու քաղաքացի: Նրանց անձնական և բնակարանների խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ` մետամֆետամին, հերոյին և ափիոն: Ըստ քննչական կոմիտեի` հերոին և մետամֆետամին տեսակի թմրանյութի մեկ գրամն արժե 200-ից 300 դոլար, իսկ ափիոն տեսակի թմրամիջոցի մեկ գրամը՝ 7-ից 10 հազար դրամ: