Array ( [mr_id] => 79214 [mr_node] => 72374 [mr_media] => 73415 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73415 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73415.jpg [media_name] => 0A4C65B1-81D7-484D-92C8-56AB30ABBA33_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-12 12:28:51 )
Facebook Instagram Youtube
Ջոն Բոլթոն. Իրանի հոգևոր առաջնորդը երկար չի տոնի հեղափոխությունը
Տեսաուղերձի վերջում Բոլթոնը հավելում է, թե կարծում է` հոգևոր առաջնորդը երկար չի տոնի հեղափոխությունը:

Սպիտակ տունը տարածել է նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տեսաուղերձն՝ Իրանում Իսլամական հեղափոխության 40-ամյակի առիթով: Ամերիկացի պաշտոնյան քննադատել է Իրանի իշխանություններին և դիմելով հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին նշել, որ ԱՄՆ նախագահի կյանքին սպառնալու համար նա պատասխանատու է Իրանի ժողովրդին ահաբեկելու համար: Տեսաուղերձի վերջում Բոլթոնը հավելում է, թե կարծում է` հոգևոր առաջնորդը երկար չի տոնի հեղափոխությունը: Նախօրեին Այաթոլա Ալի Խամենեին պարզաբանել էր, որ Իրանում հնչող «Մահ Ամերիկային» կարգախոսով իրանցի ժողովուրդը ցանկանում է ոչ թե բոլոր ամերիկացիների, այլ միայն երեքի մահը` նախագահ Թրամփինը, պետքարտուղար Պոմպեոյինը և նախագահի խորհրդական Բոլթոնինը: