Array ( [mr_id] => 79185 [mr_node] => 72375 [mr_media] => 73416 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73416 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73416.jpg [media_name] => download.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-12 12:32:40 )
Facebook Instagram Youtube
Երևանից արտահանձնված թուրք լոբբիստը ԱՄՆ-ում դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման
Քեմալ Օքսյուզը մեղադրվում է Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողովին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ:

Երևանում ձերբակալված և Միացյալ Նահանգներ արտահանձնված թուրք լոբբիստի գործով ամերիկյան դատարանը հրապարակել է վճիռը: Նա դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման և պետք է վճարի 20 հազար դոլար տուգանք: ԱՄՆ-ում Ադրբեջանի օգտին լոբբինգ իրականացնող Քեմալ Օքսյուզը մեղադրվում է Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողովին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ: Այս կերպ փորձել է թաքցնել, որ Ադրբեջանի կառավարությունն է ֆինանսավորում ամերիկացի կոնգրեսականների շքեղ ճամփորդությունը դեպի Բաքու` համապատասխան քաղաքական սպասելիքներով: Ամերիկացի կոնգրեսականներին արգելված է ճամփորդել օտարերկրյա կառավարության ֆինանսավորմամբ: