Array ( [mr_id] => 79188 [mr_node] => 72376 [mr_media] => 73417 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73417 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73417.jpg [media_name] => e85388fa135a748313cc53bc56d56cd7.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-12 12:38:20 )
Facebook Instagram Youtube
Թուրքիայում ռազմական ուղղաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա
Զոհվել է 4 զինծառայող, քաղաքացիներ չեն տուժել:

Թուրքիայում նորից ռազմական օդանավ է կործանվել: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի մոտակայքում, այնտեղ կա ռազմաբազա: Ուղղաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա: Քաղաքացիներ չեն տուժել: Զոհվել է 4 զինծառայող: Վերջին երեք ամսում սա արդեն 2-րդ միջադեպն է: Նոյեմբերին ևս օդանավն ընկել էր բնակելի տան վրա և զոհվել էին դրանում եղած բոլոր չորս զինծառայողը: Միջադեպերի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Բայց թուրքական բանակը չի թաքցնում, որ որակյալ օդաչուների պակաս ունի: Պատճառն այն է, որ 2016-ի տապալված ռազմական հեղաշրջմանը հետևեց ձերբակալությունների ալիք: Հիմա բանտերում են նաև հարյուրավոր օդաչուներ: