Array ( [mr_id] => 79193 [mr_node] => 72377 [mr_media] => 73418 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73418 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73418.jpg [media_name] => puigdemont1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-12 12:47:35 )
Facebook Instagram Youtube
Կատալոնացի 12 առաջնորդներին և ակտիվիստներին կդատեն ուղիղ հեռարձակմամբ
Գործընթացը սկսվում է այն ժամանակ, երբ Իսպանիայի վարչապետը երկրի բյուջեն հաստատելու համար ունի կատալոնական կուսակցության ձայների կարիքը:

Իսպանիայի բարձրագույն դատարանում սկսվում է կատալոնացի 12 առաջնորդների և քաղակտիվիստների գործով դատավարությունը: Նրանց թվում է` Կատալոնիայի կառավարության նախկին ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը: Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպմանը մասնակցած կատալոնացիները մեղադրվում են պետական միջոցները վատնելու և ըմբոստություն սկսելու մեջ: Դատավարությունն ընթանալու է ուղիղ եթերում: Իսպանացիները նկատում են, որ գործընթացը սկսվում է այն ժամանակ, երբ Իսպանիայի վարչապետը երկրի բյուջեն հաստատելու համար ունի կատալոնական կուսակցության ձայների կարիքը: Նախօրեին Պեդրո Սանչեսն առաջարկել էր բանակցություններ սկսել կատալոնացիների հետ, ինչին Մադրիդը պատասխանել էր բազմահազարանոց ցույցով: