Array ( [mr_id] => 79200 [mr_node] => 72380 [mr_media] => 73421 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73421 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73421.jpg [media_name] => 42.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-12 14:48:25 )
Facebook Instagram Youtube
Դավիթ Տոնոյան. Զինծառայողի մահվան մասին լուրը չհայտնելու հանգամանքները պարզվում են
Պաշտպանության նախարարն անդրադառնալով հումանիտար առաքելությանը՝ ասել է, որ Հայաստանից օգնություն է խնդրել Սիրիայի իշխանությունը:

Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Ամանորի գիշերը պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան լուրը չհայտնելու խնդրին: Պաշտպանության նախարարը ասել է, որ իրենք չեն կոծկել մահվան փաստը, նման բան չի արվել տարիներ շարունակ և հիմա ընթանում է ծառայողական քննություն՝ լուրը չհայտնելու հանգամանքները պարզելու համար:

«Հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց ես չեմ կարծում նաև, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանն անդրադարձավ հայկական հումանիտար առաքելությունը Սիրիա ուղարկելու հարցին: Սոցցանցերում քննարկումներ կան, ըստ որոնց՝ առաքելությունն իրավական հիմք չունի: Պաշտպանության նախարարն ընդգծում է՝ ամեն ինչ օրենքի սահմանում է և հաստատում՝ Սիրիան է Հայաստանին խնդրել օգնություն ուղարկել: Հումանիտար առաքելությունը ռազմական չէ, այն մարդասիրական աջակցություն է և Հայաստանի օրենքների սահմաններում: