Array ( [mr_id] => 79206 [mr_node] => 72383 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Վարչապետ. Ամեն քաղաքացի պիտի դառնա տնտեսական հեղափոխության ակտիվիստ
Կառավարությունը հեղափոխության քաղաքական փուլը համարում է ավարտված ու հայտարարում է տնտեսականը սկսելու մասին:

Տնտեսական հեղափոխություն ձևակերպումը ֆիքսված է կառավարության ծրագրում, դրա սկիզբը Նիկոլ Փաշինյանը ազդարարել է քաղաքական գլխավոր ամբիոնից:

«Տնտեսական հեղափոխություն իրականացնելու մանդատ ենք ստացել: Ազդարարում եմ համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու տնտեսական հեղափոխությունը, երբ այն իրականություն կդառնա:

Քննադատողները նշում են նաև, որ ծրագրում թվեր չկան: Նիկոլ Փաշինյանի պարզաբանել է՝ թվերը կախված են նրանից, թե քանի քաղաքացի կդառնա տնտեսական քաղաքականության ակտիվիստ: Նշել է, որ կանխատեսումներով չեն ցանկացել վիրավորել մարդկանց ու մեջբերել է  Գանդիին. «Մեր վրա ծիծաղում էին: Գանդին ասում է` սկզբում քեզ վրա ծիծաղում են, հետո դու հաղթում ես: Հիմա մեր ծրագրի վրա են ծիծաղում, ամոթալի բան չկա»:

Ծրագրում գրված է, որ հինգ տարի հետո չի լինի ծայրահեղ աղքատ, կնվազի գործազրկությունը: Փաշինյանն այն համոզմանն է, որ աղքատությունը չի հաղթահարվի, եթե չփոխվի մարդկանց մտածողությունը: Այդ մասին խոսելով՝ վարչապետը հիշել է Հրանտ Մաթևոսյանի տողերը. «Մեր նատակն է, որ խեղճությունը հաղթահարվի»:

Ծրագրում վերահաստատվում է, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում Արցախը պետք է լիարժեք ներգրավված լինի: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, թե ինչպես է դրան արձագանքում Ադրբեջանը: Այդ երկիրը պնդում է, որ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախին, ադրբեջանական կողմն էլ կներգրավի Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին:

Նիկոլ Փաշինյանն օգտագործել է իրեն հատկացված երեք ժամից երկուսը: Խոսել է գրեթե ամեն ինչի մասին` նշել, որ կառավարությունում խոշոր կրճատումներ չեն լինելու, կվերացվեն կրկնվող հաստիքները, որ մնում է ազատվել կոռուպցիոն վերջին բացիլներից, հայտարարել է, որ պարգևատրման ֆոնդը կիսով չափ կրճատելու են, բայց պաշտոնյաների աշխատավարձը կբարձրացնեն, որպեսզի պետականից մասնավոր չգնան: Քննադատել է անընդհատ ֆեյսբուքում ստատուսներ գրող պաշտոնյաներին ու տեղեկացրեց, թե ինչու են իր աշխատասենյակ մտնողները խիստ զննում անցնում:

Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում Էդմոն ՄԱրուքյանը ֆեյսբուքում Պարույր Սևակի բանաստեղծությունն է հրապարակել` ծայրից ծայր. «Անկեղծ ասած, հեքիաթներին չեմ հավատում…»: