Array ( [mr_id] => 79217 [mr_node] => 72385 [mr_media] => 65996 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 65996 [media_album] => 10 [media_path] => media/2017/06/65996.jpg [media_name] => 6456633.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-06-17 10:35:14 )
Facebook Instagram Youtube
Երևանի ավագանու նիստ. Ավան վարչական շրջանի ղեկավարն իր տեղակալի հետ չի աշխատի
Վթարային շենքի բնակիչները մերժել են քաղաքապետարանի առաջարկը: Քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվել:

Մայրաքաղաքում հաշվառված է 6000 էգ շուն, դրանցից 4500-ն այս տարի կստերջացվեն: Թափառող շները Երևանի բնակիչների համար խնդիր են դարձել: Հայտնվում են դպրոցներում, մանկապարտեզներում և վտանգավոր են դարձել երեխաների համար:

Անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի օր: Այնուհետև կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն:

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներ բողոքի մի քանի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի առջև՝ պահանջելով դադարեցնել տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, ստեղծել խորհուրդ և անցկացնել նոր տնօրենի ընտրություն: Ավագանու խորհրդի նիստում որոշվեց ձևավորել Երևանի կենդանաբանական այգու վարչության խորհուրդ: Այն բաղկացած կլինի 11 հոգուց, երկուսը կլինեն այգու աշխատակիցներ, մյուսները՝ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:

Ավագանու անդամը բարձրացրեց Կենդանաբանական այգում վաճառվող սննդի գնի ու որակի վերահսկողության հարցը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետից հետաքրքրվեց՝ Սամվել Ղումաշյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակա՞լն է: Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ անցած տարի Ղումաշյանը ցուցարարներ է ծեծել: Կաշխատի՞ Ավան վարչական շրջանի ղեկավարն իր տեղակալի հետ:

Վարկային ծրագրով նախատեսվում է մայրաքաղաքի մի քանի համայնքներում կոյուղատար անցկացնել: 

Ավագանու անդամ հայտնեց, որ Կարմիր բլուրի տարածքում շինարարկան աղբ է կուտակվել: Ի՞նչ է մտածում քաղաքապետարանն դրանք վերացնելու ուղղությամբ: 

Ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը քաղաքապետին ներկայացրեց այն տարածքները, որտեղ երկար տարիներ շինարարություն չի իրականացվում, օբյեկտներ կան, որոնք  մասնավորեցվել են, սակայն չեն շահագործվում: 

Երևանի քաղաքապետարանը Արցախի փողոցի 8-րդ վթարային շենքի բնակիչներին առաջարկել է  տեղափոխվել այլ բնակարաններ: Ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ վթարային շենքի բնակիչները մերժել են իրենց առաջարկը:

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները բողոքի ակցիա  էին իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: