Array ( [mr_id] => 79208 [mr_node] => 72388 [mr_media] => 73426 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73426 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73426.jpg [media_name] => 47.thumb_.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-12 15:47:42 )
Facebook Instagram Youtube
ՀՖՖ-ի նոր մեթոդը. Իսպանացի փորձառու մասնագետները կաշխատեն բոլոր հավաքականների հետ
Խինես Մելենդեսն իր թիմով այստեղ է՝ Հայաստանի հավաքականներին, հայ մարզիչներին օգնելու համար: Մարզչական փոփոխություն է եղել Հայաստանի երիտասարդական հավաքականում:

Փորձառու մասնագետ Խինես Մելենդեսը հայկական ֆուտբոլում աշխատանքի անցնելը համարում է մեծ մարտահրավեր: Իր թիմով այստեղ է, որպեսզի օգնի Հայաստանի հավաքականներին, հայ մարզիչներին: Իսպանիայի ազգային հավաքականում երկար տարիների անփոխարինելի մասնագետը ցանկանում է նոր մեթոդիկա մտցնել:

Առաջին փուլով Մելենդեսն ու իր թիմը կստեղծեն մարզիչների կրթման մոդել: Իսպանացիների համար սկզբունքային է դասընթացներով գիտելիք փոխանցել տարբեր տարիքային թիմերի մարզիչներին: Երկրորդ փուլով կկազմակերպվեն մրցաշարեր մանկապատենական թիմերի համար: Այս մեթոդի գլխավոր ուղղությունը պատանի ֆուտբոլիստին արժանի մրցակից ապահովելն է:

Մարզչական փոփոխություն է եղել Հայաստանի երիտասարդական հավաքականում: Խինես Մելենդեսի որոշմամբ՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆլորեսը։ Մելեդնդեսի թիմի հետ ՀՖՖ-ն կնքել է պայմանագիր 1+1 ձևաչափով: Լրագրողների հետ զրույցում ՀՖՖ փոխնախագահը նշեց, որ աշխատանքն էֆեկտիվ է ու արդեն հիմա ցանկանում են երկարաձգել պայմանագիրը իսպանացիների հետ: