Array ( [mr_id] => 79218 [mr_node] => 72389 [mr_media] => 73427 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73427 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73427.png [media_name] => informaciayi-azatutyun-634x445.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-12 16:22:36 )
Facebook Instagram Youtube
Տեղեկատվության ազատություն. Նամակներին չպատասխանող կամ պատասխանն ուշացնող պաշտոնյաները Սև ցուցակում են
Ըստ օրենքի պետք է 5 օրում տրամադրվեին տեղեկությունները, բայց լինում է, որ 10-15 օր է տևում:

Հայաստանում 16 տարի է, ինչ յուրաքանչյուր անհատ կարող է ազատորեն դիմել տեղեկության ստանալու համար: Բայց պետք է չխառնել անձնական տվյալներն ու տեղեկատվության ազատությունը: Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ առաջընթաց կա այս հարցում: Հարցումների միասնական հարթակը թույլ է տալիս հարցեր ուղղել, ապա դիմողը հետադարձ կապով կարող է պատասխանից դժգոհել կամ գոհունակություն հայտնել: 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահն էլ նշեց` երբ քաղաքացին որևէ հարցով դիմում է լուրջ խախտումներ են լինում: Ըստ օրենքի պետք է 5 օրում տրամադրվեին տեղեկությունները, բայց լինում է, որ 10-15 օր է տևում: Նաև բովանդակային խնդիրներ են լինում կամ ընդհանրացվում են բոլոր հարցերի պատասխանները, կամ մի քանիսին են պատասխանում:

Շուշան Դոյդոյանը արձանագրեց, չպատասխանված նամակների տոկոսը նվազել է` հուլիս, օգոստոս ամիսներին 30 տոկոս էին անպատասխան մնացած նամակները, այժմ 5-6: Մինչև մայիս դիմողների իրավունքները խախտելու համար որևէ դատական հայց չեն ներկայացնի, կառավարությունը պետք է սովորի աշխատել, այսօր էլ քննարկեցին ավելի հարմար աշխատելու տարբերակներ: Ազգային ժողովի փոխխոսնակը առաջարկեց իր տարբերակը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը նշեց նաև, որ սև ցուցակները իրենց կայքում են: Նրանք են հայտնվում այդ էջերում, ովքեր չեն պատասխանել նամակներին կամ ուշացրել են: Վերջին 3 ամսվա ընթացքում Սև ցուցակում են հայտնվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: