Array ( [mr_id] => 79211 [mr_node] => 72391 [mr_media] => 73429 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73429 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73429.jpg [media_name] => 963917.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-12 16:37:27 )
Facebook Instagram Youtube
Երևանում անցկացվել է հարկային համակարգի և տնտեսական զարգացման թեմայով միջազգային համաժողով
Մասնագետները ներկայացրել են հարկային քաղաքականության իրենց երկրների փորձը:

Երևանում անցկացվել է միջազգային համաժողով հարկային համակարգի և տնտեսական զարգացման թեմայով: Իրենց փորձով են կիսվել տարբեր երկրների մասնագետներ: Հյուսիսային Մակեդոնիայի ֆինանսների նախարարը նշել է, որ իր երկիրն այս տարի համահարթ եկամտահարկից կրկին վերադարձել է պրոգրեսիվ հարկման: Երկու համակարգերի դրական ու բացասական առանձնահատկությունների հետ նա կիսվեց հայ գործընկերների հետ:

«Համահարթ եկամտահարկի հետևանքով մեր բյուջեի եկամուտները նվազեցին: Հիմա հետ ենք վերադառնում պրոգրեսիվ հարկման: Ես, իհարկե, չեմ կարող խորհուրդ տալ այլ կառավարությանը, ի վերջո սա այլ տարածաշրջան է, ունի իր առանձնահատկությունները, բայց մենք մեր փորձով ենք եկել կիսվելու, ցույց տալու երկու համակարգերի դրական ու բացասական կողմերը», - ասել է Դրագան Թևդովսկին: