Array ( [mr_id] => 79223 [mr_node] => 72395 [mr_media] => 73432 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73432 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73432.jpg [media_name] => 63eh5br_l4b9F.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-12 19:03:49 )
Facebook Instagram Youtube
Արթուր Գրիգորյան. Հասել էի համակարգային կոռուպցիայի հիմքերին
Բնապահպանության տեսչության նախկին պետը չէր նախատեսել այսօր խոսել պաշտոնից իր ազատման պատճառների մասին, բայց քանի որ նախօրեին հրապարակվել է վարչապետի նոր մեկնաբանությունը, խոսել է:

Նիկոլ Փաշինյանը Բնապահպանության տեսչության նախկին պետ Արթուր Գրիգորյանի աշխատանքը գնահատել էր անարդյունավետ: Հանքարդյունաբերության ոլորտում, կոնկրետ մետաղական հանքարդյունավերության ոլորտում մեր իրականացրած գործունեությունը, ըստ բարձր օրենսդրական չափանիշների, չի համապատասխանում վարչապետի ցանկություններին կամ մոտեցումներին:

Ստուգել են 3 հանքավայր` Ամաուլսարի, Ազատիկի և Զանգեզուրի: Առաջին երկուսի արդյունքները կան` շահագործողներին հանձնարարել են դադարեցնել շահագործումը: Զանգեզուրում չափազանց մանրամասն ստուգումները դեռ շարունակվում էին: Գրիգորյանն ասում է, որ չի ուզում քննադատել վարչապետին: Գիտակցում է, որ նրա քաղաքական ծրագիրը բնապահպանական խիստ քայլեր չի նախատեսում:

Արթուր Գրիգորյանը հայտարարել է` իրեն աշխատանքից ազատել են այն ժամանակահատվածում, երբ հասել էր համակարգային կոռուպցիայի հիմքերին: Նախ բացատրել է, թե ինչու բնապահպանության ոլորտում կոռուպցիա դեռ կա:

Համակարգային կոռուպցիան նախկին պաշտոնյան ներկայացնում է օրինակով: Իր հետ բերած տոպրակից հանում է Հայաստանում արտադրված սիգի պահածոյի տուփերը, որոնք ունեն նաև ռուսերեն մակնշում, այսինքն` նախատեսված են նաև արտահանման համար:

Բնապահպանության տեսչության գործառույթը` ըստ նախկին պետի և ձկան օրինակով: Տեսչությունը չի հսկում, որ ձուկ չբռնեն, այլ վերահսկում է այն պետական կառույցին, որը պետք է հսկի և կանխի ձկնագողությունը: Այստեղից էլ առաջացել են կոնֆլիկտային իրավիճակներ բնապահպանական պետական մյուս կառույցների հետ: