Array ( [mr_id] => 79222 [mr_node] => 72396 [mr_media] => 73433 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73433 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73433.jpg [media_name] => AJ Varchapet copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-12 19:18:41 )
Facebook Instagram Youtube
Վարչապետը մեկնաբանել է Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի հանգամանքը
Եթե ադրբեջանցիները ցանկանում են Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչների ներկայացուցչի բերել բանակցություններին, նշանակում է, որ Ադրբեջանի այդ բնակիչներին ներկայացնելու մանդատ չունի Ալիևը: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում իր այս մոտեցումը համարեց հեղափոխական:

Նիկոլ Փաշինյանը հարց ու պատասխանի ժամանակ հնարավորություն ունեցավ մեկնաբանել, թե հատկապես ինչ նկատի ուներ ասելով, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից և բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի Արցախը: Նիկոլ Փաշինյանը լիազորված չէ որոշում կայացնել, որովհետև իրեն չեն ընտրել Արցախի բնակիչները, փոխարենը Արցախն ունի իր նախագահը, որին բնակիչները մանդատ են տվել: 

Եթե ադրբեջանցիները ցանկանում են Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչների ներկայացուցչի բերել բանակցություններին, նշանակում է, որ Ադրբեջանի այդ բնակիչներին ներկայացնելու մանդատ չունի Ալիևը: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում իր այս մոտեցումը համարեց հեղափոխական: Կառավարության ծրագրի վերաբերյալ ընդդիմադիր ճամբարից ամենատպավորիչ առաջին հարցը Անի Սամսոնյանինն էր: Նա Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց իր իսկ խոսքին, որ ակտիվիստ քաղաքացիները պետք է լինեն կառավարության տնտեսական ծրագիրն իրականացնողները:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե պարզվի տնտեսական հեղափոխությունը չի կայացել, ապա հենց այդ քաղաքացիները կլինեն դատավոր և գործող կառավարությունը պատասխանատվություն կկրի դրա համար:

Հատկապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հարցերում գերակշռում էին արդարադատության համակարգին վերաբերող հարցերը: Այս իմաստով Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը մտադիր չէ միջամտել դատական համակարգի գործունեությանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք քաղաքական կամք են դրսևորում, որպեսզի դատական համակարգը ինքնամաքրվի:

Ինչ է նշանակում անցումային արդարադատություն և ինչպես պետք է իրականացվի: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ դա ավելի շատ խորհրդարանի գործառույթն է և ազգային ժողովի վերահսկողական լծակները թույլ են տալիս այդ հարցը լուծել: Նա հանպատրաստից առաջարկեց ստեղծել դատավորների ունեցվածքը ուսումնասիրող հանձնաժողով:

Կառավարության ղեկավարի պնդմամբ՝ իրավական համակարգը խնդիրներ է առաջացնում նաև տնտեսության մեջ: Հենց այդ պատճառով փաշինյանը կարևոր է համարում վեճերի լուծման արբիտրաժային մոտեցումները:

Փաշինյանը հատկապես կարևոր է համարում տնտեսությունը ստվերից հանելը: Տարբեր գնահատականներով, որոնք մեջ բերեց կառավարության ղեկավարը, տնտեսության քառասուն տոկոսը ստվերում է, որի դուրսբերումը հնարավորություն կտա բարձրացնել թոշակը: 

Մյուս հարցերը վերաբերում էին տնտեսության ճյուղերին: Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա գարնանը երկու մարզերում կներդրվի գյուղատնտեսության փորձնական ապահովագրություն:

Տուրիզմը զարգացնելու նպատակով կառավարությունն սկսել է ուսումնասիրել ավիատոմսերի գները: Փաշինյանը հայտարարեց նաև, որ Գյումրիի օդակայանում հիմա ներդումային ծրագիր է իրականացվում և առաջիկայում Գյումրի օդակայանը կաշխուժանա, որից հետո բյուջետային ավիաուղիները չվերթներ կիրականցնեն դեպի Գյումրի: Կառավարության ծրագրի քննարկումը կշարունակվի չորեքշաբթի: