Array ( [mr_id] => 79234 [mr_node] => 72401 [mr_media] => 73438 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73438 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73438.jpg [media_name] => 2200-venezuela-protests-arsenault-120219.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-13 12:03:56 )
Facebook Instagram Youtube
Քաղաքական հակընդդեմ ցույցեր Վենեսուելայում
Ընդդիմության և նախագահի կողմնակիցները դուրս են եկել փողոց:

Վենեսուելայի մայրաքաղաքում ընդդիմադիր առաջնորդի ու նախագահի կողմնակիցները միաժամանակ դուրս են եկել փողոց: Խուան Գուայդոյի մոտ 10 հազար կողմնակիցները կաթվածահար են արել Կարակասի կենտրոնական մայրուղին: Նրանց հետ էր նաև ընդդիմության առաջնորդը: Նա վենեսուելացիներին հումանիտար օգնության նոր առաքումներ է խոստացել: Նախագահ Մադուրոն իր կողմնակիցների հանրահավաքին այդ օգնությունը որակել է օտար ուժերի ռազմական միջամտությունը կոծկելու միջոց ու կոչ է արել հրաժարվել դրանից: Այդուհանդերձ, Գուայդոն սոցցանցերի միջոցով 48 ժամում 250 հազար կամավոր է հավաքագրել հումանիտար օգնությունը բաշխելու համար: