Array ( [mr_id] => 79239 [mr_node] => 72402 [mr_media] => 73439 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73439 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73439.jpg [media_name] => foto_3457204_8dabc957c0169c321b6161376c8f00cd.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-13 12:07:05 )
Facebook Instagram Youtube
Կատալոնացի առաջնորդներին պաշտպանողները ճանապարհներ են փակել
Նախօրեին Մադրիդում սկսվել է կատալոնացի 12 պաշտոնյաների և ակտիվիստների դատավարությունը:

Իսպանիայում դատարանի առջև կանգնած կատալոնացի առաջնորդներին պաշտպանող ակտիվիստները գիշերն այրվող անվադողերով փակել են Բարսելոնան մի քանի այլ քաղաքների` ներառյալ Վալենսիային կապող ճանապարհը: Խցանումները ձգվում են մի քանի կիլոմետր: Նախօրեին Մադրիդում սկսվել է կատալոնացի 12 պաշտոնյաների և ակտիվիստների դատավարությունը: Նրանք մեղադրվում են անկախության հանրաքվե կազմակերպելով ըմբոստություն հրահրելու, պետական միջոցները վատնելու մեջ: Դատախազությունը նրանց համար պահանջել է մինչև 25 տարի ազատազրկում: Ակտիվիստները կարծում են, որ սա դատավարություն չէ, ֆարս է: