Array ( [mr_id] => 79246 [mr_node] => 72408 [mr_media] => 67848 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 67848 [media_album] => 7 [media_path] => media/2017/11/67848.jpg [media_name] => 505022.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-11-30 11:08:13 )
Facebook Instagram Youtube
ԱՄՆ-ն դեմ է Սիրիայում հայ-ռուսական հումանիտար առաքելությանը
Ամերիկյան կառավարությունը հայտարարել է, որ կիսում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության մտահոգությունը, բայց դեմ է Սիրիայի իշխանության հետ ցանկացած ներգրավվածությանը:

Միացյալ Նահանգները չի սատարում Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հայ-ռուսական նախաձեռնությանը: Այս մասին tert.am-ին հայտնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը: Ամերիկյան կառավարությունը հայտարարել է, որ կիսում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության մտահոգությունը, բայց դեմ է Սիրիայի իշխանության հետ ցանկացած ներգրավվածությանը: Փետրվարի 8-ին Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ Սիրիա էր ուղարկել բժիշկներից և ականազերծողներից բաղկացած հումանիտար առաքելություն: