Array ( [mr_id] => 79262 [mr_node] => 72410 [mr_media] => 73443 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73443 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73443.png [media_name] => arcvik-minasyan-ishkhan-saxatelyan-298x186.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-13 14:54:08 )
Facebook Instagram Youtube
ՀՅԴ. Կառավարության ծրագիրը հեղափոխական չէ
Դաշնակցությունում կառավարության ծրագիրն ու կառուցվածքն ուսումնասիրել են ամենայն մանրամասնությամբ:

Կառավարության ծրագիրն ու կառուցվածքն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են դաշնակցությունում: Ըստ ՀՅԴ-ի՝ գլխավոր եզրակացությունը կառավարությունը բոլոր մակարդակներում օրենքի, սահմանադրականության ու իրավունքի պրոբլեմ ունի: Տնտեսական հեղափոխություն նույնպես չկա, կա միայն 5 տոկոս աճ, որն արդեն նշանակում է, որ որևէ տնտեսական հեղափոխություն չի լինելու:

Փնտրում էին, բայց կառավարության ծրագրում չգտան նաև Արցախի Հանրապետություն անվանումը: Ամենուր Արցախն առանց Հանրապետության է, սա՝ ըստ Արծվիկ Մինասյանի, լավ մեսիջ չէ:

ՀՅԴ-ն արդարադատության ոլորտն էլ բնութագրում է, որպես միտինգային հայտարարությունների ծաղկաքաղ։ Եվ այսպես՝ կետ առ կետ, ոլորտ առ ոլորտ ուսումնասիրել են ու դաշնակցական 150 ընկերներից ստեղծել 11 հանձնախմբեր՝ տնտեսությունից, մինչև առողջապահություն, արտաքին քաղաքականություն ու ազգային անվտանգություն: Հետևելու են կառավարության աշխատանքին, տալու են մասնագիտական ու քաղաքական գնահատականներ՝ ապագայում այլընտրանքային կառավարություն կազմավորելու հեռանկարով: