Array ( [mr_id] => 79254 [mr_node] => 72414 [mr_media] => 73445 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73445 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73445.jpg [media_name] => chempionneri-liga-real-pszh-po-n119787-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-13 16:45:31 )
Facebook Instagram Youtube
Չեմպիոնների լիգա, 23:45. «Արմենիա ԹՎ»՝ «Տոտենհեմ» - «Բորուսիա» Դ, «Արմենիա Պրեմիում»՝ «Այաքս» - «Ռեալ»
Լիգայի գործող գավաթակիրը տիտղոսի պաշտպանությունը սկսում է խաղով ու մակարդակով ավելի համեստի մրցակցի հետ դիմակայությունով:

«Այաքս»-ը վերջին անգամ «Չեմպիոնների լիգա»-ի փլեյ օֆում խաղացել է 2005/06 թվականների մրցաշրջանում: Սանտյագո Սոլարին իր տրամադրության տակ չունի վնասվածք ստացած Լյորենտեին ու Իսկոյին, թեև վերջինիս շարունակում է չվստահել: «Ռեալ»-ն այս տարի չի համարվում ՉԼ-ի բացահայտ ֆավորիտ, բայց վերջին 3 խաղարկության ամենահզոր թիմից պետք է զգուշանան բոլոր մրցակիցները: «Այաքս»-ը կազմ և պատրաստ է: Միայն 20-ամյա հարձակվող Հասանե Բանդեն չի մասնակցի խաղին. նա վնասվածք ունի: Հոլանդական ակումբի գլխավոր մարզիչը նշել է, որ իր թիմի ֆուտբոլիստներն անհամբերությամբ են սպասում այս խաղին: Հատկապես՝ երիտասարդ Ֆրենկի դե Յոնգը:

«Տոտենհեմ»-«Բորուսիա» Դորտմունդ. երկու թիմերն էլ խաղին մոտենում են առանց ամենաառանցքային խաղացողների: Լոնդոնյան թիմի կազմում խաղին չեն մասնակցի Հարի Քեյնը,Դելե Ալին և Բեն Դևիսը, հարցականի տակ է Դենի Ռոուզի մասնակցությունը: Գերմանական ակումբը Մեծ Բրիտանիա է մեկնել առանց Պակո Ալկասերի, Մանուել Ականջիի Տոմաշ Պիշչեկի, Մարկո Ռոյսի ու Յուլիան Վեյգլի: Ժամը 23:45-ից «Արմենիա ԹՎ»-ն կցուցադրի «Տոտենհեմ»-«Բորուսիա» խաղը: Նույն ժամին «Արմենիա Պրեմիում»-ը կցուցադրի «Այաքս»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը: