Array ( [mr_id] => 79255 [mr_node] => 72415 [mr_media] => 73446 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73446 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73446.jpg [media_name] => 9672_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-13 16:53:34 )
Facebook Instagram Youtube
Համբարձումյանի անվան մրցանակաբաշխություն. Գիտական խումբը մրցանակ է ստացել աստղագիտական հետազոտման համար
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի այս տարվա դափնեկիրներն են նիդեռլանցի Էդվարդ Վան դեն Հոյվելը, ռուսաստանցի Ալեքսանդր Տուտուկովը և ռուսաստանցի Լև Յունգելսոնը:

Նիդեռլանցի Էդվարդ Վան դեն Հոյվել, ռուսաստանցի Ալեքսանդր Տուտուկով և ռուսաստանցի Լև Յունգելսոն. գիտական այս խումբը մրցանակ է ստացել «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելյատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար»:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը 300 000 դոլար է: Մրցանակի 100 000 դոլարը հաջորդ երկու տարվա ընթացքում օգտագործվելու է Հայաստանի աստղաֆիզիկայի զարգացման համար: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նկատեց, որ այս մրցանակն աստղագիտության ոլորտում նոբելյան մրցանակն է:

Միջազգային գիտական մրցանակը տրվում է աշխարհի ականավոր գիտնականներին` աստղաֆիզիկայի և հարակից ֆիզիկայի ու մաթեմատիկայի ասպարեզում կարևոր արդյունքների համար: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին մեկ: