Array ( [mr_id] => 79258 [mr_node] => 72416 [mr_media] => 73447 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73447 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73447.jpg [media_name] => default.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-13 17:12:59 )
Facebook Instagram Youtube
Իսպանիան կանգնած է քաղաքական ճգնաժամի առաջ
Եթե բյուջեն չհաստատվի, Իսպանիայում կլինեն արտահերթ ընտրություններ:

Սա կատալոնացիների արագ արձագանքն է Մադրիդում սկսված դատավարությանը: Մեղադրյալի աթոռին Կատալոնիայի խորհրդարանի և կառավարության նախկին 12 պաշտոնյաներ են: Ամենաբարձրաստիճանը փոխվարչապետն է: Նրանց մեղադրում են անկախության հանրաքվեն կազմակերպելով՝ ըմբոստություն հրահրելու և պետական միջոցները վատնելու մեջ:

Անկախության հանրաքվեն անցկացվել է 2017-ի հոկտեմբերի 1-ին` ոստիկանության խիստ արձագանքով: Դրա կազմակերպումն, իսկ Մադրիդը հայտարարեց անօրինական: Մեկ ամիս անց Կատալոնիայի խորհրդարանը անկախություն հռչակեց, ինչին ձերբակալություններ հետևեցին: Ձերբակալվածների համար դատախազը պահանջում է առնվազն 25 տարի ազատազրկում: Սպասվում է, որ դատը կշարունակվի առնվազն 3 ամիս:

Կատալոնիայի գործող ղեկավարը դատավարությունն անվանել է վրեժ, հարձակում դեմոկրատիայի դեմ և ամոթ` 21-րդ դարի Եվրոպայի համար:

Դատն ու դրա կատալոնական արձագանքը քննարկվել է Եվրախորհրդարանում: Բրյուսելում հիմնականում համակարծիք են` չմիջամտել Իսպանիայի ներքին գործերին: Ազդեցիկ է եղել իսպանացի պահպանողական պատգամավորի ելույթը:

Այս ամենը տեղի է ունենում Իսպանիայում քաղաքական ճգնաժամի ֆոնին: Վարչապետ Սանչեսի կաբինետը ներկայացնում է խորհրդարանական փոքրամասնությունը և երկրի բյուջեի նրա նախագիծը հաստատվելու ոչ մի շանս չունի` առանց կատալոնացի պատգամավորների աջակցության: Նրանք պայման ունեն` բյուջեն չեն տապալի, եթե ինքնորոշման հարցով երկխոսություն սկսվի: Իսկ սա արգելված է իսպանական սահմանադրությամբ: Վարչապետի դրական ակնարկին Մադրիդն անմիջապես պատասխանել է բազմահազարանոց մերժումով: Քվեարկությունն այսօր է, եթե բյուջեն չհաստատվի` Իսպանիայում սպասվում են արտահերթ ընտրություններ: