Array ( [mr_id] => 79278 [mr_node] => 72417 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունը պատրաստ է քննարկել բոլոր գրավոր առաջարկները
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մոդելն է պետք փոխել, որ լինի ոչ թե ախպերների, այլ՝ գաղափարների:

Նիկոլ Փաշինյանի ձայնը բարձրացավ նիստի հենց սկզբից ու առաջին հարցից: ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը բարձրացնում էր Թուրքիայից ապրանք ներկրողների բողոքը: Վարչապետը հնչած ձևակերպումը կրկնեց` ինչ է նշանակում ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրող: Մյուս ԲՀԿ-ականը առաջարկեց ծրագրից հանել տնտեսական աճի 5 տոկոսը: Հեղափոխական թիվ չէ:

Հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ մոդելն է պետք փոխել, որ լինի ոչ թե ախպերների, այլ՝ գաղափարների:

Երկու օրվա քննարկումներից հետո Գևորգ Գորգիսյանը տպավորություն ունի, որ հանրահավաքում է և լսում է նախորդ կառավարության ծրագիրը: Ընդդիմադիր պատգամավորները հակադարձում են Փաշինյանին, որը պնդում է, թե կոռուպցիան վերացել է, որ քաղաքացին պետք է լինի տնտեսական հեղափոխության ակտիվիստը: Գևորգ Պետրոսյանը նկատում է նաև, որ պարգևավճարների սկանդալների ընթացքում չտեսան Դավիթ Սանասարյանի գործողությունները:

Ընդդիմադիրները քննադատեցին ու հայտարարեցին, որ եթե իրենց առաջարկները հաշվի չառնվեն, դեմ կքվեարկեն ծրագրին: Ընդմիջումից հետո ԱԺ նախագահությունը փոխանցեց կառավարության որոշումը` պատրաստ են քննարկել բոլոր խմբակցությունների բոլոր գրավոր առաջարկները: